Մարտի 16-ին իտալական Վենետո շրջանում, որի մայրաքաղաք է հանդիսանում Վենետիկը, մեկնարկել է հանրաքվե Իտալիայի կազմից դուրս գալու կապակցությամբ: Քվեաթերթիկում ընգրկված հարցն է. «Կո՞ղմ եք Վենետիկի անկախ, ինքնիշխան, դաշնային հանրապետության ձեւավորմանը»:

Հաղորդում են, որ հանրաքվեն տեղի է ունենալու մարտի 16-21-ը, քանի որ մասնակցելու են տարբեր քաղաքներ: Ակտիվիստները, ովքեր անկախանալու կոչ են անում, օրինակ են համարում Շոտլանդիան եւ Կատալոնիան, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին:

Նշենք, որ հանրաքվեի անցկացման որոշումն ընդունվել էր դեռ 2006թ.-ին: Տեղի բնակիչները պետք է իրենց կարծիքը հայտնեն նաեւ ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վենետիկի անդամակցության վերաբերյալ: Հանրաքվեի արդյունքը լեգիտիմություն կշնորհի առանձնացման կողմնակիցներին:

Վերջին հարցումների համաձայն՝ ընտրողների 65 տոկոսը կողմ է Հռոմից առանձնացմանը: Պարբերականի տվյալներով՝ ընդհանուր առմամբ շրջանում ընտրական իրավունք ունի մոտ 3.8 մլն մարդ:

Անջատողականները պնդում են, որ Իտալիայի գանձարանը շրջանից 20 մլրդ եվրոյից ավել գումար է ստանում: Հանրաքվեից հետո հաղթանակի դեպքում անկախության կողմնակիցները կպահանջեն դադարեցնել հարկերի փոխանցումը:

Վենետիկի հանրապետությունը շարունակում էր անկախ առեւտրային տերություն լինել մինչեւ 1797թ.-ը՝ Նապոլեոն Բոնապարտի կողմից նվաճվելը եւ Ավստրիային միանալը: Իտալիայի կազմում Վենետիկը հայտնվել է միայն XIX դարի երկրորդ կեսին: