Ղրիմի թաթարների մեջլիսը դիմել է Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ խնդրանքով օգնել խաղաղ ճանապարհ գտնել Ղրիմի հակամարտության կարգավորման համար:
Փաստաթղթի հեղինակներն արձանագրում են, որ Ղրիմի թաթարներին նոր ողբերգություն է սպառնում:
«Իրադարձությունները, որոնք զարգանում են Ուկրաինայում, մասնավորապես Ղրիմում, սպառնում են վերաճել հումանիտար մեծ աղետի: Հատուկ մտահոգություն են առաջացնում տարբեր ռազմական խմբավորումները, որոնք զանգավածային կերպով գործում են ՌԴ զորքերի հետ միասին: Միեւնույն ժամանակ Ղրիմի խաղաղ բնակչությունը շարունակում է անզեն մնալ»,- ասվում է Մեջլիսի դիմումի մեջ, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:
Մեջլիսի առաջնորդ Ռեֆաթ Ճուբարովը նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը սպառնում է միջկրոնական կոնֆլիկտի բորբոքմամբ, որի զոհ կդառնան Ղրիմի թաթարները:
«Ղրիմի բազմազգ բնակչությունը խորապես անհանգիստ է իր երեխաներ, հարազատների եւ մտարեիմների համար»,- մեջբերում է Մեջլիսի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Մեջլիսի նախագահը հայտարարում էր, որ Ղրիմի թաթարները չեն խոչընդոտելու մարտի 16-ին հանրաքվեին, սակայն չեն մասնակցի, ինչպես նաեւ կոչ կանեն իրենց այլազգի հարեւաններին անտեսել այն:


























