Սաուդյան Արաբիայի ներքաին գործերի նախարարությունը հրապարակել է 50 անունների ցուցակը, որոնք թագավորության իշխանությունները անհարիր են համարում: Ցուցակում են հայտնվել անուններ, որոնք չեն համապատասխանում իսլամի նորմերին, երկրի մշակույթին ու նրա քաղաքական կառույցին:

Ցուցակում են հայտնվել Լինդա, Էլեյն, Սենդի անունները, ինչպես նաեւ Մալիկ(արքա), Ամիր(արքայազն), Մալիկա(թագուհի) կամ Մամլակա(թագավորություն):

Այսուհետ սրբապղծություն  են համարվում Աբդ ալ-Նաբի եւ Աբդ ալ-Հուսեին անունները(մարգարեի ստրուկ եւ իմամի ստրուկ): Արգելված են Մալակ(հրեշտակ), Նաբի(մարգարե), Թաբարաք(օրհնյալ) անունները:

Ցուցակում կան նաեւ մի քանի անուններ, որոնք «չեն համապատասխանում իսլամի նորմերին, երկրի մշակույթին ու նրա քաղաքական կառույցին»՝ Բենիամին, ով Հակոբի որդիներից մեկն էր: Այս անունը ցուցակում է հայտնվել նաեւ, քանի որ այն կրում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, հաղորդում է NEWSru.co.il-ը:

Նշենք, որ արգելված է նաեւ Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդ ալ-Նասերի անունը: