Ռուսաստանյան Անդրբայկալում անորակ ալկոհոլի թունավորումից 14 հոգի է մահացել:
Հաղորդում են, որ ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 15-ին Կրասնի Վելիկան գյուղում: Մարդու մահվան մասին առաջին լուրը ստացվել է երեկոյան: Բժշկական օգնության համար դիմել են տարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, ովքրե ալկոհոլ են օգտագործել: Տուժածների ընդհանուր թիվը չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ ալկոհոլ նրանք օգտագործել են տարբեր վայրերում: Զոհերի թվում ինչպես տղամարդիկ են, այնպես էլ կանայք:
12 տուժող ծանր վիճակում է կամ միջին ծանրության: 13 հոգում վիճակ գնահատվում է բավարար:
«Այս պահին ոստիկանները մշակում են տեղի ունեցածի հիմանակն վարկածը՝ թունավորում կեղծված ալկոհոլից: Նախնական տվյալներով՝ ողբերգության նախօրեին սպիրտային խմիչքների չափաքանակ են առաքել, որն իրացվել է տեղացիների շրջանում: Օպերատիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում, որոնք ուղղված են իրացման վայրը պարզելուն, ինչպես նաեւ մատակարարողին»,- ասվում է ՆԳՆ շրջանային վարչության հաղորդագրության մեջ:
Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ «Անորակ արտադրանքի իրացում, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձի մահվան» հոդվածով: Մեղավորներին սպառնում է 10 տարվա ազատազրկում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը:


























