Մուլտիմիլիարդատեր Դենիս Տիտոյի մտահաղացմամբ, որը վերջրերս է հրապարակվել NASA-ում, 2021թ.-ին կիրականացվի Մարս ու Վեներա առաջին թռիչքը. կմեկնի ամուսնական զույգ:
Նշենք, որ Տիտոն ինքը զբոսաշրջիկի կարգավիճակով եղել է տիեզերքում, որտեղ էլ նմանատիպ միտք է ծագել:
Ժամանակի ընթացքում պարզ է դարձել, որ նախապատրաստական աշխատանքները նախատեսված ժամանակին ավարտվել չի հաջողվի: Պատճառն այն է, որ Inspiration Mars Foundation ընկերությունը չի հավաքել անհրաժեշտ գումարը: Հավաքվել է ընդամենը 300 հազար դոլար, մինչ դեռ ըստ մասնագետների հաշվարկների՝ կազմում է 1 մլդ դոլար:
Այդ կերպ Տիտոն դիմել է NASA-ին առաջարկությամբ ուսումնասիրել տվյալ նախագիծը, որպեսզի հետո կարողանա համագործակցի դրա հաջող իրականացմանը, հաղորդում է informing.ru-ն:
Հարկ է նշել, որ ամերիկյան տիեզերական գործակալությունն աջակցել է նախագիծը, սակայն մի շարք պայմաններ է առաջ քաշել: Միլոնատերն անմիջապես համաձայնել է, քանի որ կարեւոր է համարում ամեն գնով ծրագրի իրականացումը:


























