Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ մարդու մարմնի ծավալն առհասարակ չի ազդում առողջության վրա: Բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել կոնքի լայնության վրա: Ամեն ինչ շատ պարզ է, որքնա կոնքը մեծ է, այնքան մեծ սրտանոթային հիվանդությունների կամ շնչառական օրգանների հիվանդությունների հավանականությունը:
Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 600 հազար մարդ տարբեր երկրներից: Արդյունքում հետազոտողները եզրակացության են հանգել, որ տղամարդկանց մոտ, ում կոնքի լայնությունը 100 սմ-ից ավել է, կյանքի տեւողությունը 50 տոկոսով կարճ է, ի տարբերություն այն տղամարդկանց, որոնց կոնքի լայնությունը 89 սմ է: Հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ իրավիճակն ավելի լուրջ էր՝ 93 սմ-ից ավել կոնքի լայնությամբ կանանց մոտ հիվանդությունների հավանականությունը 80 տոկոսով բարձր է, քան նրանց մոտ, ում կոնքի լայնությունը 68,5 սմ-ը չի գերազանցում:
Գիտնականները եզրակացրել են, որ կոնքի յուրաքանչյուր ավել 5 սմ կրճատում է կյանքի տեւողությունը տղամարդկանց մոտ 7 տոկոսով, իսկ կանանց մոտ 9 տոկոսով:
Հետազոտողներն ընդգծում են, որ մարմնի զանգվածն ու ճարպային շերտի ինդեքսը չեն ազդում կյանքի տեւողության վրա, այլ միայն կոնքի լայնությունը:


























