Դոնեցկում անց է կացվում պրոռուսական հանրահավաք ի աջակցություն Ղրիմի հանրահավաքին Արեւելյան Ուկրաինան ՌԴ միացնելու կապակցությամբ: Ավելի քան 2000 մարդ փորձել է գրոհով գրավել Դոնեցկի մարզային դատախազության շենքը՝ պահանջով ազատ արձակել ինքնահռչակված նահանգապետ Պավել Գուբարեւին: Այս պահին նրանց հաջողվել է մուտք գործել շինություն:
Ցուցարարները կոչում են «Ռուսաստան», «Գուբարեւ», «Բերկուտ», «Ոստիկանությունը ժողովրդի հետ է»:
Ցուցարարների մոտ դուրս է եկել շրջանային դատախազ Նիկոլայ Ֆրանտովսկին, նա փորձել է ելույթ ունենալ, սակայն նրան ընդհատել են բղավոցներով:
Ցուցարարները պոկել ու դեն են նետել Ուկրաինայի դրոշը, որը դատախազության շենքի նախասրահում էր, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Ինչպես հայտնի է, մարտի 6-ին Դոնեցկում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ինքնահռչակված նահանգապետ Պավել Գուբարեւը: Նա մեղադրվում է 110-րդ հոդվածի 2-րդ մասով(ոտնձգություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության հանդեպ), 109-րդ հոդվածի 1-ին մասով(պետական իշխանության գրավում, սահմանադրական կարգի խախտում), 341-րդ հոդվածով(պետական կամ հասարակական շինությունների գրավում):


























