Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է Ուկրաինայի արտգործնախարարությանը ԽՍՀՄ միջոցների եւ ունեցվածքի բաժանման ժամանակ ազգային շահերի պաշտպանության համար իրավական դիրքորոշում նախապատրաստել: «Խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավական դիրքորոշման նախապատրաստման գործում նախկին Խորհրդային Միության միջոցների եւ ունեցվածքի բաժանման ժամանակ Ուկրաինայի ազգային շահերի պաշտպանության վերաբերյալ»,- հայտարարել է Յացենյուկը:
Կառավարության նիստի ընթացքում վարչապետն արտգործնախարարի պաշտոնակատար Անրդեյ Դեշչիցայից ճշտել է, ստորագրել է արդյոք Ուկրաինան Ռուսաստանի հետ համաձայնության զրոյականացման պայմանագիր, ինչին վերջինս պատասխանել է՝ ոչ:
«Այսինքն փաստացի Խորհրդային Միության ունեցվածի բաժանումն ավարտված չէ: Եւ Ուկրաինան լեգիտիմ ու օրինական բողոքներ ունի Ռուսաստանի դեմ ունեցվածքի վերաբերյալ, որը Ռուսաստանն անօրինականորեն յուրացրել է»,- նշել է վարչապետը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:


























