Փրկարար ծառայությունը մարտի 16-ին, ժամը 17.38-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի դիմաց ջրագծի վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ականի մնացորդ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայտնաբերվել է Գրադ հրթիռա-հրետանային համակարգի արկ առանց պայցուցիչի, որը իրենից վտանգ չի ներկայացնում, ոստիկանները այն տեղափոխել են բաժանմունք:



























