Ուկրաինայի արեւելյան Խարկով, Լուգանսկ եւ Դոնեցկ քաղաքաներում անկարգությունները հրահրում են ռուս ծայրահեղականները: Այդ մասին հայտնել է ՆԳՆ Արսեն Ավակովն ուկրաինական կառավարության նիստի ընթացքում:Ավակովը հաղորդել է, որ այս պահին Խարկովում մի քանի հարյուր մարդ փորձում է գրոհել Խարկովի քաղաքային ադմինիստրացիայի շենքը:

Նախարարը հրամայել է թույլ չտալ գրոհը, սակայն պաշտպանության հատուկ միջոցներ չկիրառել, Դոնեցկում եւ Լուգանսկում այս պահին հանրահավաքներն ավարտվել են:«Ակնհայտ է, ու դրան կա ապացույց, որ այդ գործողությունները երրորդ կողմն է հրահրում, այսինքն ռուս ծայրահեղականները: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սպաների մի շարք ծառայողական վկայականներ է հայտնաբերել, որոնց ձերաբակելել են Ուկրաինայի տարածքում՝ դիվերսիոն նյութերով, պայթուցիկ սարքավորումներով հանդերձ»,- ասել է նա, հաղորդում է «Liga»-ն:Ավակովը նաեւ ընդգծել է, որ երկրի տարածքում օտարերկրյա ծայրահեղականներին աջակցում են պրոռուսական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում ստանում են արտասահմանից:

«Ֆինանսավորման սխեմաները մասամբ հաստատվել են: ՈւԱԾ-ն եւ ՆԳՆ-ն միջոցներ են ձեռնարկում անջատողական գործողություններին հավասարակշռված պատասխան տալու համար: Մի քանի հոգու ձերբակալել են: Այսօրվա իրադարձությունների հիման վրա քննչական գործողություններ են անցկացվում»,- նշել է նա:Ավակովը նաեւ հաղորդել է, որ ՌԴ հետ սահմանը գրեթե փակ է հյուսիսարեւելյան հատվածում. արգելվում է Ռուսաստանի տարածքից կասկածելի մտադրություններով քաղաքացիների մուտքը: