ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ափսոսում «Մեծ ութնյակի» կազմից Ռուսաստանի հնարավոր հեռացման համար:

Համապատասխան հայտարարություն է կատարել պետության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ի պատասխան այն հարցին, թե արդյոք նախագահի մոտ ափսոսանքի զգացում չի առաջացել այն կապակցությամբ, որ G8-ը կարող է մնալ առանց Ռուսաստանի:

«Ոչ, չի առաջացել»,- ընդգծել է Պեսկովը: Բացի այդ նա հայտարարել է, որ Ռուսատանն իր արտաքին քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չի մտցնելու հնարավոր պատժամիջոցների մասին զրույցների ֆոնի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սպասենք հստակ որոշումներին: Քանի որ խոսքը դեռ միայն լրատվամիջոցների հաղորդագրությունների մասին է, ինչ-որ ընդհանուր հայտարարությունների մասին: Երբ հստակություն լինի, այն ժամանակ էլ կգնահատենք հնարավոր ռիսկերը, դրանց հնարավոր հետեւանքները, ընդ որում ոչ միայն մեզ համար, այլ նաեւ մեր գործընկերների»,- պարզաբանել է Պեսկովը: