17:00 դրությամբ(Երեւանի ժամանակով 19:00) Ղրիմում հանրաքվեին մասնակցությունը կազմել է 70 տոկոս: Այդ մասին հաղորդում է Ղրիմի հանրաքվեի կայքը:«Ղրիմում հանրաքվեին մասնակցությունը 17:00 դրությամբ կազմել է 70 տոկոս», - ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՈւՆՆ-ը:
Իր հերթին Սեւաստոպոլում 15:00 դրությամբ մասնակցությունը կազմել է մոտ 60 տոկոս:Ինչպես հաղորդում են, համաղրիմյան հանրաքվեի նախնական արդյունքները Սեւաստոպոլում կհայտարարեն Երեւանի ժամանակով 00:20-ին:Հիշեցնենք, որ հանրքվեին բարձրացվել է երկու հարց. « 1) Կո՞ղմ եք Ղրիմի միացմանը Ռուսաստանին Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքի հիման վրա: 2) Կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992թ.-ի Սահմանադրության վերականգնամանը եւ Ղրիմի կարգավիճակին որպես Ուկրաինայի մի մաս»:Թերակղզում ձեւավորվել են 27 ընտրական հանձնաժողովներ եւ 1205 տեղամասային հանձնաժողովներ, որից 192-ը Սեւաստոպոլում: Տպագրվել է 1,512 725 մլն քվեաթերթիկ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, պաշտոնական ԵՄ-ն, միջազգային ինստիտուտները, ԵԱՀԿ-ն եւ միջազգային այլ կազմակերպություններ, Ուկրաինայի գործող իշխանությունը, ինչպես նաեւ Վենետիկյան հանձնաժողովը հանրաքվեն օրինական ու լեգիտիմ չեն ճանաչում: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը կոչ է արել ուկրաինացիներին բոյկոտել անօրինական հանրաքվեն:


























