Ղրիմի Բելոգորի շրջանում հայտնաբերվել է թաթարի դիակ՝ կտտանքների հետքերով: Այդ մասին հայտարարել է Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին ղեկավար, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Մուստաֆա Ջեմիլեւը:

«Դա տեղի է ունեցել  Բելոգորի շրջանի Զեմլյանիչնի գյուղում: Տղամարդը կորել էր մարտի 3-ին կամ 4-ին: Վերջինը, ինչ նրա մասին հայտնի էր, այն է, որ գնացել է զինկոմիսարիատ: Ապա անհետացել է: Իսկ այսօր դին գտել են կտտանքների հետքերով: Նրա կողքին ձեռնաշղթաներ են եղել, գլուխը կապված էր կպչուն ժապավենով: Ոստիկանություն են կանչել, օպերատիվ-քննչական խումբ է եկել: Դին տեղափոխվել է փորձաքննության»,- ասել է Ջեմիլեւը, հաղորդում է  УНН-ը: