ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում մեկ անգամ եւս ընդգծել է, թե ԱՄՆ-ը Ղրիմի հանրաքվեն ապօրինի է համարում եւ չի ճանաչում դրա արդյունքները:

Պետքարտուղարը նաեւ մտահոգություն է հայտնել, որ մարտի 15-ին զորքեր են մտցվել Խերսոնի երկրամաս, նաեւ նախազգուշացրել է Ուկրաինայի արեւելքում սադրանքներ կազմակերպելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ջոն Քերին ընդգծել է, որ ճգնաժամը կարող է կարգավորվել միայն քաղաքական մեթոդներով, եւ երբ Ուկրաինայի իշխանություններն ամեն ինչ անում են, Ռուսաստանը պետք է պատասխան քայլ կատարի եւ հանի իր զորքերը: