Ղրիմի իշխանությունները ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե  կայացած են համարում: Տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քվեարկության անցկացման հանձնաժողովն արձանագրել էր, որ մասնացել է 1,5 մլն ընտրողների մոտ կեսը: Երեւանի ժամանակով 18:30 դրությամբ մասնակցությունը կազմել է մոտ 80 տոկոս, «Ղրիմ» ռադիոհեռուստաընկերության եթերում հայտարարել է ինքնավարության առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը:

Ղրիմի Գերագույն խորհրդի՝ հանրաքվեի անցկացման հարցերով հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, 20:00-ի դրությամբ քվեարկել էր գրանցված ընտրողների 73,41 տոկոսը՝ 1,124 մլն մարդ:

Իր հերթին, Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեւմիլւի խոսքով՝ «այսօր Ղրիմի կեղծ հանրաքվեին չի մասնակցել Ղրիմի թաթարների 99 տոկոսը, իսկ ընդհանուր մասնակցությունը չի գերազանցում 30 տոկոսը»: Նա նաեւ նշել է, որ խոսքը միայն Ղրիմի թաթարների եւ նրանց բոյկոտի մասին չէ: «Խոսքն ընդհանուր բնակչության մասնակցության մասին է: Մեջլիսի ներկայացուցիչները տարբեր ընտրատեղամասերում են եղել ու ասում են, որ մասնկացությունը 30 տոկոսի սահմաններում է: Հավանաբար, որոշ քաղաքներում, ոևտեղ ռուսալեզու բնակչության թիվն ավելին է, այդ թիվը կազմում է մինչեւ 50 տոկոս: Սակայն դա կասկածելի է: Չէ որ նույնիսկ այն ժամանակ, երբ տեղական իշխանության մարմինների ընտրություններ են տեղի ունենում, մասնակցությունը գրեթե 52 տոկոսի սահմաններում է»,- նշել է քաղաքական գործիչը:

Բացի այդ, Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաողովում տեղյակ չեն, թե որտեղից Ղրիմի իշխանություններին ընտրացուցակները: Ինչպես հաղորդել է ԿԸՀ փոխնախագահ Անդրեյ Մագերան ՈւՆՆ-ին տված հարցազրույցում. «Անձամբ հետաքրքիր է ինչ տվյալների հիման վրա են կազմվել այդ ցուցակները: Կասկածներ կան, որ օգտագործել են 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակները: Հնարավոր է անգամ դրանք նորից են կազմվել, գրանցել են բոլոր ցանկացողներին: Մասնավորապես մենք տեղեկություն ունենք, որ քվեարկության ցուցակներում եղել են անձինք առանց ուկրաինական քաղաքացիության»: