Եվրամիության երկրները չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները, որ մարտի 16-ին կայացել է Ղրիմում: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեկի համատեղ հայտարարության մեջ:
ԵՄում համարում են, որ հանրաքվեն հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանն եւ միջազգային իրավունքին: «Հանրաքվեն ապօրինի եւ անօրինական, եւ դրա արդյունքները չեն կարող ճանաչվել: Ուկրաինայում ճգնաժամի կարգավորումը պետք է հիմնված լինի Ուկրաինայի ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության վրա, լինի Սահմանադրության շրջանակներում, միջազգային չափորոշիչների խիստ պահպանմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ում կարծում են, թե ճգնաժամի կարգավորումը պետք է գտնվել դիվանագիտական գործընթացների շրջանակներում, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կառավարությունների միջեւ ուղիղ բանակցություններով:


























