Փրկարար ծառայությունը մարտի 16-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 17ա հասցեում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեւանի փողոցի թիվ 21 հասցեում` երկաթգծի քաղպաշտպանության պահեստների տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել` 21.31-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` 5 ք.մ, պահեստում կուտակված հակագազեր` 150 ք.մ, պիտակներ` 55 ք.մ եւ արկղեր` 20 ք.մ: