Ղրիմի բնակիչների մոտ 93 տոկոսը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին: Նման տվյալներ են ստացվել exit poll-ի ընթացքում: 7 տոկոսն արտահայտվել է Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս մնալու օգտին: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի ընտրատեղամասերի մոտ հարցվել է 60 հազար մարդ:
Հանրաքվեի նախնական արդյունքները պետք է հայտնի դառնան արդեն առաջիկա ժամերին: Ընտրատեղամասերը փակվել են տեղի ժամանակով ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին): Ժամը 19:30-ի դրությամբ, ընտրողների մասնակցությունը, պաշտոնական տվյալներով, կազմել է 70 տոկոս:
Նշենք, որ մարտի 16-ին Ղրիմում կայացել է հանրաքվե: Ուկրաինայի իշխանություններն ու միջազգային հանրությունը հայտարարել են, թե չեն ընդունում հանրաքվեի արդյունքները: Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւը հայտարարել է, թե թաթարների 90 տոկոսը չի քվեարկել: Նրա խոսքով, ընտրողների իրական մասնակցությունը չի գերազանցվել 30 տոկոսը:



























