Ուկրաինական բանակը պահպանում է երկրի սահմանները՝ այսօրվա իրավիճակին համապատասխան, եւ վճռական է արձագանքել Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ցանկացած ներխուժման: Այդ մասին Չերնիգովում «Գորսկ» սահմանապահ անցակետում հայտարարել է ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:
Նրա խոսքով, զինվորականները պետք է ադեկվատ պատասխանեն Ուկրաինայի տարածք ներխուժման փորձերին: «Քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես են ռուս զինվորականները, որոնք իբր «չկան» Ղրիմում, արշավում Խերսոն»,- ասել է Կլիչկոն:
Նա խոսել է նաեւ ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին, թե Ռուսաստանը քննարկելու է Ուկրաինայի արեւելքում իր քաղաքացիների պաշտպանության դիմումը:
«Դա մեր երկիր լայնածավալ ներխուժման սպառնալիք է: Մեզ հարկադրում են պաշտպանվել, եւ մենք պետք է պաշտպանել մեր պետությունը»,- ամփոփել է Կլիչկոն:



























