Ղրիմում հանաքվեի լեգիտիմությունը որեւէ մեկի համար համոզիչ չպետք է լինի: Այդ մասին ասվում է Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հայտարարության մեջ:
Հեյգը մարտի 17-ին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:
Ըստ Հեյգի, հանրաքվեն կայացել է այդ մասին հայտարարելուց 10 օր անց, առանց դրա անհրաժեշտության մասին հանրային քննարկումների: Ուկրաինայի ղեկավարությանը թույլ չեն տվել այցելել Ղրիմ, իսկ հանրաքվեն կայացել է «օտարերկրյա պետության բազմաքանակ զորքի մասնակցությամբ»:
Բրիտանիայի ԱԳ նախարարը Ղրիմի հանրաքվեն անվանել է «ժողովրդավարության ծաղր» եւ նշել, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանին ազդանշան կուղարկցի, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը նետված մարտահրավերը տնտեսական եւ քաղաքական հետեւանքներ կունենա:


























