Ղրիմի հանրաքվեն անցել է «Ռուսաստանի օկուպացիոն ուժերի սպառնալիքի տակ»: Այդ մասին իր Twitter-ում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը: Նրա խոսքով, մարտի 16-ին կայացած հանրաքվեն լեգիտիմ չէ եւ հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը:

Նա նշել է, թե Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի միջազգային ասպարեզում՝ որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ: Ռուսաստանը պետք է ճանաչի եւ հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

«Ֆրանսիան կոչէ անում Ռուսաստանին անհապաղ քայլեր ձեռնարկել, որոնք թույլ կտան խուսափել Ուկրաինայում ցավոտ եւ վտանգավոր սրումից»,- ասել է Ֆաբիուսը: