Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում պաշտպանել է Ղրիմի հանրաքվեն: Այդ մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Պուտինը ուկրաինական Ղրիմ երկրամասում կայացած հանրաքվեն անվանել է միջազգային իրավունքին լիովին համապատասխանող»,- նշում է թերթը:
Դատելով հաղորդագրությունից՝ իրավիճակի կարգավորման հարցում առաջընթաց չի արձանագրվել:
Պուտինը պաշտոնական Կիեւին է մեղադրել ծայրահեղական տարրերին զսպել չկարողանալու մեջ: Կրեմլի մամուլի ծառայությունը նշում է, որ այդ համատեքստում քննարկվցել է ՈՒկրաինա ԵԱՀԿ դիտորդական առաքելություն ուղարկելու հնարավորությունը: ՌԴ նախագահի կարծիքով, առաքելության գործունեությունը պետք է տարածվի ուկրաինական բոլոր տարածաշրջանների վրա:



























