Իտալիան հավատում է, որ Ռուսաստանը չի զավթի Ղրիմը եւ զերծ կմնա ռազմական բնույթի ցանկացած գործողությունից: Այդ մասին, ինչպես հաղորդում է Իտալիայի ԱԳՆ-ն, ասել է նախարար Ֆեդերիկա Մոգերինին, ով ժամանել է Բրյուսել մասնակցելու ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստին:

Նա ընդգծել է, թե Իտալիան Ղրիմի հանրաքվեն ապօրինի է համարում: Նա աջակցություն է հայտնել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձեւին (դրա վրա Ռուսաստանը վետո էր դրել):

«Վաղը, նիստում մենք կորոշենք, թե ինչ պատժամիջոցներ կիրառենք Ուկրաինայի եւ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, եթե իրավիճակի մեղմացման ազդակներ չստանանք»,- նշել է նա՝ հավելելով, որ իրավիճակի կարգավորման դիվանագիտական խողովակները մնում են, այդ թվում եւ՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ձեւաչափով: