Ռուսաստանի հետ միավորվելու օգտին Ղրիմում քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 95,5 տոկոսը: Այդ մասին վկայում են ընտրատեղամասերի կեսից ստացված պաշտոնական տվյալները, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար ՄիխայիլՄալիշեւին:
Ղրիմը որպես ինքնավար մարզ Ուկրաինայի կազմում թողնելու օգտին քվեարկել է ընտրողների 3,5 տոկոսը, քվեաթերթիկների մեկ տոկոսը անվավեր է ճանաչվել:
Հանրաքվեին, պաշտոնական տվյալներով, մասնակցել է բնակչության 81,36 տոկոսը:



























