Մահացել է ռուսաստանցի տնտեսագետ եւ քաղաքական գործիչ Ալեքսանդր Պոչինոկը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Նրա սիրտը կանգ է առել: Պոչինոկն ընդամենը 56 տարեկան էր:
Ինչպես հայտնում է Lenta-ն, 90-ականների սկզբից Պոչինոկը ակտիվ մասնակցություն է ունեցել Ռուսաստանի քաղաքական կյանքին, եղել Պետդումայի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր: 1997թ. նա նշանակվել է պետական հարկային ծառայության ղեկավար, 1999թ. նշանակվել է հարկերի նախարար, 2000-2004 թվականներին զբաղեցրել աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարարի պաշտոնը:
2012թ.-ից դասավանդել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, իսկ նույն տարվա սեպտեմբերից հաղորդում է վարել «Էխո Մոսկվիի» եթերում:



























