ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կայցելի Լեհաստան եւ Լիտվա: Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ Տան մամուլի ծառայությունը, Բայդենը հանդիպելու է երկու երկրների ղեկավարներին՝ նրանց հավաստիացնելու ՆԱՏՕ-ի պաշտպանական պարտավորությունների մասին:
Բայդենը հանդիպելու է Լեհաստանի նախագահին եւ վարչապետին, նաեւ մերձբալթյան երեք երկրների նախագահներին: Հանդիպումները կայանալու են Վարշավայում եւ Վիլնյուսում:
«Հանդիպումների ընթացքում փոխնախագահը խորհրդատվություններ կանցկացնի Ուկրաինայի ինքնաիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու գործողությունների վերաբերյալ, նաեւ հաստատելու կոլեկտիվ պաշտպանական պարտավորությունները Հյուսիսատլանտյան միության շրջանակներում»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:


























