Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄաքՔեյնը ԱՄՆ-ին կոչ է արել վերագնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները: Նա այս մասին հայտարարել է Ուկրաինայից վերադառնալուց հետո՝ СNN-ի եթերում:
«Այլեւս ոչ մի հնարավորություն, ոչ մի «Ասեք Վլադիմիրին, որ ես ավելի խիստ կլինեմ»: Նրան պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա», - ընդգծել է սենատորը: Նա հայտնել է, որ «Պուտինը հավատում է Ռուսական կայսրության վերածնմանը»:
Ըստ Մաքքեյնի՝ Սպիտակ տունը պետք է նշան բռնի Ռուսաստանի թույլ տեղին՝ նավթի արտահանմանը: «Ռուսաստանը պետության դիմակով հանդես եկող ավտոլցակայան է: Այն կոռուպցիա է: Դա ազգ է, որի տնտեսությունը հիմնված է նավթի եւ գազի արտահանման վրա: Այդ պատճառով էլ տնտեսական պատժամիջոցները շատ կարեւոր են», - վստահ է նա:
Հասանելի է
русский










