Կիրակի օրը Չիլիում 100 հազարից ավելի մարդ է տարհանվել՝ 6,5  մագնիտուդով երկրաշարժից հետո: Տարհանումը նախազգուշական քայլ է՝ հնարավոր ցունամիի սպառնալիքի պատճառով:

6,5  մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Իկիկե քաղաքից 60 կմ հեռվում:  Առաջին եւ ամենահզոր ցնցման էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Իկիկե քաղաքից 64 կմ հյուսիս-արեւմուտք:  Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության՝  մագնիտուդը կազմել է 6,7: Երկրորդ ցնցումը եղել է  5,1 մագնիտուդով, այն տեղի է ունեցել  առաջինից 10 րոպե անց, իսկ երրորդն՝ ավելի թույլը, երկրորդից մեկ ժամ անց:

Ներկայումս Չիլիի ՌԾՈՒ-ի հիդրոգրաֆիկական ծառայությունն արդեն չեղյալ է հայտարարել ցունամիի հնարավոր սպառնալիքի նախազգուշացումը: