Թաիլանդում մեկ շաբաթ առաջ անհետացած Ռուսաստանի Վլադիվոստոկի բնակչուհի  Յանա Ստրիժեուսին ոստիկանությունը հայտնաբերել է Փհուկետ կղզու հյուրանոցներից մեկում: Վիրավոր  կինը տեղափոխվել է հիվանդանոց: 

Հաղորդվում է, որ վերքեր են եղել նրա ձեռքերին եւ պարանոցին: Այժմ կինը հիվանդանոցում է: Այսօր հյուպատոսության աշխատակիցները կհանդիպեն նրան՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու եւ մանրամասները պարզելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թաիլանդում ՌԴ-ի հյուպատոսարանը:

Թաիլանդի ոստիկանությունը Յանա Ստրիժեուսին հայտնաբերել էր մարտի 17-ին՝ հյուրանոցներից մեկում: Ըստ իրավապահ մարմինների՝ հյուրանոցի համարում հայտնաբերվել էր նաեւ ալկոհոլային դատարկ շշերի մեծ քանակություն եւ  թափթփված թղթադրամներ: Ոստիկանությունը կնոջը չի հարցաքննել:

Վլադիվոստոկի երկու բնակիչների՝ Յանա Ստրիժեուսի եւ Ալեքսեյ Սլաբինսկու անհետանալու մասին անցյալ շաբաթ  հայտնել էին իրենց հարազատները: Ըստ նրանց՝ զույգը կապի մեջ դուր չէր եկել դեռեւս  մարտի 7-ին: Դրանից հետո Յանա Ստրիժեուսի հարազատները նրանից կարճ հեռախսազանգ էին ստացել, կինը հայտնել էր, որ իրեն պատանդ են պահում եւ 100 հազար դոլար փրկագին պահանջում: Ալեքսեյ Սլաբինսկու գտնվելու վայրը դեռ պարզ չէ: