Ուկրաինայի Ազգային գվարդիայի եւ Անվտանգության ծառայության մարտիկները հսկողության տակ են վերցրել երկրի գազատրանսպորտային համակարգը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` գազատրանսպորտային համակարգի հսկողությունը խստացնելու հրաման է արձակել վարչապետ Արսենի Յացենյուկը:
Ուկրաինայի ՆԳՆ-ի մամլո հաղորդագրությունում նշված է, որ որոշումը պայմանավորված է երկրի կարեւորագույն ենթակառույցի անվտանգության ապահովման նկատառմամբ:


























