Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 17-ին, ժամը 07.06-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երեւանի Արցախի պողոտայում՝ ավտոմասերի շուկայի մոտակայքում գտնվող կամրջակից:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը եւ ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Նշված վայրում ինքնասպանության փորձ չի հայտնաբերվել:



























