Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 17-ին, ժամը 07.35-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Ռւսաստան մեկնող «Նեոպլան» մակնիշի 777 PP 27 համարանիշի ուղեւորատար ավտոբուսը, դեռեւս չբացահայտած հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը:
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ տուժածներ չկան:
Ավելի ուշ պարզվել է, որ ուղեւորատար ավտոբուսի վառելիքն է սպառվել: Վերալիցքավորելուց հետո ավտոբուսը շարունակել է երթուղին:



























