Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 16-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի վագոն-տնակներից մեկում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.18-ին, մարվել՝15.43-ին: Այրվել է վագոն տնակն ամբողջությամբ (27քմ):



























