Ավստրալիայում սերֆինգիստը դելֆինի հետ բախվելուց հետո հիվանդանոց է տեղափոխվել: Դեպքը կատարվել է Նոր Հարավային Ուելս նահանգի ափերից մեկում: 27-ամյա սերֆինգիստը բոդիբիլդինգով զբաղվելիս բախվել է դելֆինին:

Բժիշկները հայտնել են, որ նման պատահարները հազվադեպ չեն:

«Նա ալիքին էր բարձրացել, եւ հենց այդ պահին դելֆինն անցել էր ալիքի միջով եւ հարվածել աչքերի հատվածում», — հայտնել է շտապօգնության ներկայացուցիչը:

Նա նաեւ նշել է, թե հարվածն այնքան ուժեղ է եղել, որ պատահարի արդյունքում պատռվել է սերֆինգիստի ջրային կոստյումը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Australian-ը: