Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 16-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 17ա հասցեում՝ «Փեթակ» տոնավաճառում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեւանի փողոցի թիվ 21 հասցեում` երկաթգծի քաղպաշտպանության պահեստների տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել` 21.31-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` 5 ք.մ, պահեստում կուտակված հակագազեր` 150 ք.մ, պիտակներ` 55 ք.մ եւ արկղեր` 20 ք.մ: