Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 17-ին, ժամը 07.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում` արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 34 ԼT 106 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին. ինչից վարորդ Տ. Բ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է:



























