Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում, մարտի 16-17-ին, ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի գերեզմանատան տարածքում այրվել է 4 հա խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սկզբնամասում` 2000 քմ, Արարատի մարզ Աշտարակ քաղաքի Օրբելի փողոցի թիվ 91 շենքի մոտակայքում` 2000 քմ, Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` 3000քմ , Լոռիի մարզի Պուշկինո գյուղում` 4600 քմ, Վանաձոր քաղաքի Քիմիագործների փողոցի մոտակայքում ` 500 քմ, Լալվար եւ Ֆիդայիններ փողոցների խաչմերուկում՝ անտառային տարածքում ` 1 հա, Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում ` 3 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մարզպետարանի մոտակայքում` 2 հա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:




























