Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 16-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Օղակաձեւ խաչմերուկում գովազդային վահանակը քամու հետեւանքով պոկվել եւ կախվել է. առկա է ընկնելու վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրեջ-փրկարարներն ապամոնտաժել եւ իջեցրել են գովազդային վահանակը:



























