Փարիզում վարորդները արտասովոր սահմանափակումների են բախվել. Երկուշաբթի օրը քաղաքում կարող են երթեւեկել միայն կենտ համարանիշներով մեքենաները:
Ֆրանսիական մայրաքաղաքի ղեկավարության հրամանով կենտ ու զույգ համարանիշներով ավտոմեքենաներով հնարավոր կլինի երթեւեկել օրը մեջ: Բացի այդ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը երեք օր անվճար է լինելու:
Այդ կերպ իշխանությունները փորձում են պայքարել օդի աղտոտվածության դեմ: Փարիզում այս միջոցն արդեն մեկ անգամ կիրառվել է 1997-ին, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:


























