Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Հրազդանի, Սեւանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) եւ Մեղրիի լեռնանցքներում ուժեղ քամի է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:



























