Ուկրաինական բանակը վերախմբավորումից հետո հյուսիսում եւ հարավում հավասարեցրել է Ռուսաստանի հետ ուժերի հավասարակշռությունը: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը:

«Այսօր զինված ուժերը տեղակայված են արեւմուտքից հարավ՝ որոշակի տարածքներում, ըստ ՌԴ-ի կողմից իրականացվող վերադասավորումների:  Եվ այսօր մենք արդեն հավասարեցրել ենք ուժերի հարաբերակցությունը հյուսիսային ուղղությամբ, ինչպես նաեւ ամրացրել են հարավային ուղղությունը, այժմ ամրացվում է արեւելյան ուղղությունը», - հայտնել է Տենյուխը:

Ըստ նրա՝ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի խմբավորումների ընդհանուր քանակը 60  հազար մարդ է, հայտնում է ԼԻԳԱ-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը: