Ղրիմի Գերագույն Ռադան, այսօր՝ մարտի 17-ին, պատրաստվում է նստաշրջան հրավիրել, որպեսզի դիմի ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինին՝ Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկելու խնդրանքով: Այս մասին հայտնել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը:

Իր հերթին Ղրիմի վարչապետի առաջին տեղակալ Ռուստամ Թեմիրգալեւը հայտարարել է, որ Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու դեպքում թերակղզու բնակիչները ռուսական անձնագրեր կստանան հեշտացված ռեժիմով:

Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան մարտի 15-ին ցրել է Ղրիմի խորհրդարանը: Հիշեցնենք, որ Ղրիմում հանրաքվեի անցկացման հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշեւը հայտարարել է, որ Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեին մասնակցած ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալուն:

Պաշտոնական Կիեւը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան, ԵՄ-ն, ՄԱԿ-ը եւ այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ չեն ճանաչում այդ հանրաքվեի լեգիտիմությունը:

Հանրաքվեի օրինականությունը ճանաչել են միայն Ռուսաստանը, Սիրիան, ԿԺԴՀ-ն, Վենեսուելան, հաղորդում է ЛІГА-ն: