Ոսկեհատ գյուղում այրվածքներով հայտնաբերված 48-ամյա տղամարդը ապրում էր միայնակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկեհատի գյուղապետ Գարեգին Սարգսյանը:

«Տարել են հերձման, դեռ պարզ, թե ինչ է եղել՝ ինֆարկտից է, թե ինչ է եղել, ընկել է սալօջախին, այրվել է»,- ասաց գյուղապետը: Տղամարդը 2 տարի առաջ է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Նա ամուսնացած չէր, ունի քույր եւ եղբայր, զբաղվում էր հողամասի աշխատանքներով:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին, ժամը 09.52-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է Ա. Ս.-ի դին (ծնվ. 1966 թ.)՝ այրվածքներով: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դին  հայնտաբերվել է Ոսկեհատ գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 1 տան ննջասենյակում՝ սալօջախին ընկած: