Չինաստանը Ղրիմում անցկացված հանրաքվեից հետո հանգստության ու զսպվածության կոչ է արել: Հանրաքվեն Չինաստանին անհարմար վիճակի մեջ է դրել. Մի կողմից չինացի առաջնորդները մշտապես ընդգծում են ինքնիշխանությունը հարգելու կարեւորությունը, մյուս կողմից՝ Պեկինը նաեւ Մոսկվայի նշանակալի ճնշմանն է ենթարկվում:

Չինաստանի ԱԳ նախարար Լի Բաոդուն իր հայտարարության մեջ նշել է, որ քաղաքական կարգավորումը Ուկրաինայում ստեղծված իրավիճակից միակ ելքն է:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձեւի քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել; Չինաստանը բացասաբար է վերաբերում անջատողականության դրսեւորումներին, քանի որ իր իսկ կազմում կան մի շարք շրջաններ, որոնց բնակիչները պահանջում են իրենց միչեւ ինքնավարության հասնող իրավունքներ տալ: