Շիրակի մարզի Իսահակյան գյուղ տանող ճանապարհին մարտի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմանում, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է Անիի նախկին զինկոմ, 74-ամյա Ժորա Պետրոսյանը։
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, բախվել են «Վազ 2106» մակնիշի «48 LS 072» համարանիշի և «Մերսեդես» մակնիշի «45 ՕՏ492» համարանիշի ավտոմեքենաները: ԱԻՆ ՇՄ հրշեջ փրկարական ջոկատի անդամները «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ Անիի նախկին զինկոմ Ժորա Պետրոսյանին, մեքենայից դուրս են բերե; արդեն մահացած վիճակում:
«Մերսեդոսի» վարորդին եւ ուղեւերնորեին՝ 1963թ. ծնված Գասպար Գասպարյանին, 1968թ. ծնված Համլետ Իսահակյանին, 1967թ. ծնված Ջիվան Անանյանին, 1967 թ. ծնված Արմեն Մաարտիրոսյանին, տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ տուժածների վիճակը միջին ծանրության է:
Դեպքի վայրում աշխատել են Գյումրու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբն ու ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի հրշեջ փրկարական ջոկատը:






























