Մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը` երթեւեկել առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` երթեւեկության ընթացքում ծխելու համար:



























