Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 17-ին, ժամը 11.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի տանիքն ուժեղ քամու հետեւանքով պոկվել է՝ վնասելով գազատար խողովակը, էլեկտական լարերը, հարեւան տան բակում կայանված ավտոմեքենան. կա մեկ տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղեկացվել է Վաղարշապատ «1-04» ծառայության դիսպետչերը եւ շտապօգնության հերթապահը: