Ռուսաստանը ներկայումս թեզ է առաջ քաշում Խորհրդային միության փլուզման տվյալները վերանայելու անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիան Ղուկասյանը:

Ըստ նրա՝ մարտի 21-ին Ռուսաստանը պետք է որոշում կայացնի Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու վերաբերալ: «Մարտի 22 –ը կարող է դառնալ այն օրը, երբ Ուկրաինան պետք է որոշում կայացնի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ուժ կիրառել, թե՝ ոչ, քանի որ ՄԱԿ-ի կանոնակարգի 51-րդ գլխի համաձայն՝ Ուկրաինան այդ իրավունքն ունի: Մյուս կողմից՝ վիճաբանություն է ծագում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ու դա նոր հարթություն կստեղծի միջազգային հարաբերություններում»,-ընդգծել է Ղուկասյանը: