Ռուսաստանին միանալու դեպքում Ղրիմը կարող է անցումային շրջանում հարկային հատուկ ռեժիմ ստանալ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Շատալովը:
«Հնարավոր է՝ Ղրիմի միացումը Ռուսաստանին հարկային օրենսդրության զգալի փոփոխություններ պահանջի: Մաքսային, հարկային ծառայությունների ձեւավորում, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հարկային գրանցում եւ ռուսական հարկային համակարգին հարմարեցում: Անցումային շրջան կպահանջվի, չի բացառվում, որ հարկային հատուկ ռեժիմներ մտցվեն», — հստակեցրել է Շատալովը, փոխանցում է e-crimea.info-ն:



























