Հնդկաստանում կատաղած փիղը կործանել է գյուղական տունը: Միջադեպը տեղի է ունեցել Արեւմտյան Բենգալում, որը հայտնի է մարդկանց ու վայրի կենդանիների ամենաուժեղ հակազդեցությամբ:
Ինչպես հաղորդում է The Times of India-ն, դեպքի վայրից հեռանալ պատրաստվելու պահին փիղը լսել է 10 ամսական աղջնակի լացը, որի վրա լցվել են փլուզված տանիքի բեկորները; Նա զգուշաբար քանդել է սեփական հարձակման արդյունքում քանդված բեոշկորներն ու ազատել երեխային՝ ցնցելով երեխայի ծնողներին:
Տարածարջանի ռեյնջերները նշում են, որ այդ փիղը վերջին մեկ տարվա ընթացքում սպանել է առնվազն երեք մարդու, ինչը նրա արարքն էլ ավելի անհավանական է դարձնում: Երեխայի մայրը միջադեպը հրաշք է կոչել:
Ներկայումս աղջիկը հիվանդանոցում է, որտեղ երկու օր կմնա, նրա վիճակը կայուն է, լուրջ վնասվածքներ չկան: Նշվում է, որ փղերը հենց այնպես չեն հարձակվում մարդկանց վրա, եթե մարդիկ առաջինը չեն ցավեցնում կենդանում:



























